ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Գյումրու բյուջեի փողերն ում գրպանն են գնում

Գյումրու բյուջեի փողերն ում  գրպանն են գնում
19.04.2013 | 12:36

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անձրևի տակ արված ասֆալտը քանդելուն զուգահեռ, հիմա էլ որոշել է վերակառուցել Վարդանանց հրապարակի շատրվանները: Գյումրու մեր աղբյուրների պնդմամբ, «ԲՀԿ-ՀՀԿ-ական» քաղաքապետը, թողած կարևոր խնդիրները` քարուքանդ փողոցները, աղբահանությունը, մարզպետարանի բյուջեից 200 մլն դրամ է հատկացրել գործին։ Ի դեպ, 100 մլն դրամ էլ հատկացվել է քաղաքի մուտքի ճարտարապետական ձևավորմանը:
Գյումրեցիները տարակուսում են` այդ ինչ հրատապություն ունի շատրվանների վերակառուցումը, որը ստվերում է թողնում քաղաքի բազմաթիվ խնդիրները:
Հավելենք, որ 2011-ին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերակառուցել էր գունավոր շատրվանները, որոնք կարող էին աշխատել տասներկու ձևով: Ըստ մեր աղբյուրի, Բալասանյանը պատրաստվում է նոր լամպեր տեղադրելու շատրվանի ջրավազանների մեջ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լամպերի ներկրումը պիտի իրականացնի իր որդու և նրա ընկերների համատեղ ընկերության միջոցով, որը զբաղվում է չինական լամպերի ներկրմամբ: Որոշ տեղեկություններով, այդ ընկերության փայատեր է ոչ միայն Միսակ Բալասանյանը, այլև Շիրակի մարզի դատախազ Վաղինակ Մխիթարյանի, ավագանու անդամ դարձած որդին` Ռաֆիկ Մխիթարյանը և քաղկոմի նախկին քարտուղար Տաճատ Սարգսյանի մոսկվայաբնակ որդին` Արտուշ Սարգսյանը:
Փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանի բյուջեի գումարները Բալասանյանն «ուղղում» է որդու ընկերություն:
Ինչ վերաբերում է քաղաքի մուտքի ճարտարապետական ձևավորմանը, գյումրեցիները հեգնում են, թե ժամանակին Բալասանյանը քննադատում էր Ղուկասյանին այդ գործը ստանձնելու համար, իսկ հիմա ինքն է շարունակում նախորդի կիսատ թողածը:
Այս ավելորդ շռայլությունները զայրացրել են հոգսաշատ գյումրեցիներին, ու վերջիններս, իրենց հրատապ խնդիրների լուծմանը սպասելով, նկատում են. «Ստացվում է` Գյումրու բյուջեում փող կա, բայց ոչ թե գյումրեցիների, այլ քաղաքապետի մերձավորների համար»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ